ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի վարչության նիստ. կազմավորվել է կենտրոնական նախընտրական շտաբը

Տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի վարչության նիստ. կազմավորվել է կենտրոնական նախընտրական շտաբը
19.01.2017 | 21:00

Հունվարի 19-ին տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի վարչության նիստ, որի ընթացքում կազմավորվել է առաջիկա Ազգային ժողովի ընտրությունների կենտրոնական նախընտրական շտաբը: Այս մասին տեղեկանում ենք ՀԱԿ լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից:

«Նիստի ընթացքում քննարկվել են Ազգային ժողովի ընտրությունների հետ առնչվող և ընթացիկ այլ հարցեր»,- ասվում է հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 943

Մեկնաբանություններ